Գողական բարքերը շարունակվում են. անառողջ մթնոլորտ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում բավական անառողջ մթնոլորտ է։ Հին, գողական բարքերը ռազմական այս ինստիտուտում շարունակվում են, որոնց մասին առաջին անգամ հայտնի դարձավ 3 տարի առաջ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությունից հետո։

Կուրսանտը հենց այդ բարքերի զոհն էր դարձել։ Այս գործի դատավարության ժամանակ հայտնի դարձավ, թե ինչպես են որոշ կուրսանտներ արտոնյալ կարգավիճակում եղել, ինչ մթնոլորտ են ձևավորել ռազմական ինստիտուտում և ճնշել ավելի թույլերին: Մեր տեղեկություններով՝ ռազմական ինստիտուտում շարունակվող այս անառողջ բարքերի ու մթնոլորտի հետևանքով մի շարք կուրսանտներ, չավարտելով ուսումը, ժամանակից շուտ դիմում են գրում և դուրս գալիս ինստիտուտից՝ վախենալով իրենց դեպքում Հայկազ Բարսեղյանի ճակատագրի կրկնությունից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031