Ճոյտը խոստացել էր էկզոտիկ միջավայր ապահովել իր ռեստորանի այցելուների համար. ստացվել է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Դեռ ամիսներ առաջ հայտնի Ճոյտը՝ Հակոբ Հակոբյանը, խոստացել էր էկզոտիկ միջավայր ապահովել իր «Զվարթնոց» ռեստորանային համալիր այցելողների համար՝ Ալագյազի լանջերից բեռնատարներով ձյուն բերել, որ մարդիկ ամռան տապին զովանան։

Երեկ հետաքրքրվեցինք՝ հաջողվե՞լ է իրականացնել այդ ծրագիրը, եւ ինչպե՞ս են մարդիկ արձագանքել այդ էկզոտիկ առաջարկին։ Նա պատասխանեց, որ ստացվել է․ «Երբ որ զովացուցիչ ըմպելիքները ձյան մեջ սառացնում էինք մենք, մի տեսակ ինքը ռեկլամային հատկություն էր թողնում։ Մարդիկ ձյուն էին ուտում, ձյան հետ նկարվում էին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031