Ընտանեկան բռնության մասին օրենքի «ամորձատումը» կատարել է Հրայր Թովմասյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մեր աղբյուրների փոխանցմամբ` չնայած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» տրանսֆորմացիա ապրած օրենքի նախագիծը ներառված է երեքշաբթի մեկնարկող ԱԺ քառօրյայում, բայց հնարավոր է տեղափոխվի կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 12-ին հրավիրված արտահերթ:

Այս քառօրյան շատ ծանրաբեռնված է բյուջեի նախագծով, դրան առնչվող հարակից օրենքներով, այդ թվում եւ` Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվելիք 100 մլն․ դոլար վարկի համաձայնագրով:

«Ընտանեկան բռնության մասին» օրենքի քննարկումները կրկին թե՞ժ կանցնեն՝ հարցրինք ԱԺ մեր աղբյուրին։ «Չէ, օրենքը լավ վերամշակել են մեր` ՀՀԿ ֆրակցիայի կողմից, այլեւս որեւէ պրետենզիա չկա։ Բոլոր առաջարկները հաշվի են առնվել, ՀՀԿ ֆրակցիայում փակ քննարկում է եղել՝ Դավիթ Հարությունյանի ոչ մի պնդում, սկսած վերնագրից, չի անցել։

Նկատեք` վերնագրում բացակայում է «ընտանեկան բռնություն» եզրույթը, ավելացել է «համերաշխությունը», մնացել է այն, ինչ կա Քրեական օրենսգրքում»: Ի դեպ, օրենքի «ամորձատման» աշխատանքը կատարել է Հրայր Թովմասյանը։ «Նախագահականի հետ համաձայնեցված»,- ասացին: Իսկ պարոն Սվիտալսկին գոհ կմնա՞: «Պիտի որ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031