Apple-ը նոր սխալ է թույլ տվել՝ փորձելով շտկել վտանգավոր խոցելիությունը
Apple-ի համակարգիչների օգտատերերը նոր սխալ են հայտնաբերել, որը հայտնվել է այն բանից հետո, երբ ընկերությունը շտկել է սուպերօգտատիրոջ իրավունքներն ստանալու հետ կապված վտանգավոր խոցելիությունը: Այս մասին հաղորդել է The Guardian-ը:
Նշվում է, որ նորացումը դուրս գալուց հետո macOS High Sierra-ով հակարգիչների տերերից ոմանք չեն կարողանում մուտք գործել այն ֆայլերը, որոնք գտնվում են հեռավոր սերվերում:
Apple-ում ընդունել են խնդրի առկայությունը եւ թողարկել են դրա շտկման հրահանգ: Սակայն դրա համար անհրաժեշտ է օգտվել «Տերմինալից», ինչի հետ կարող են խնդիրներ ծագել որոշ օգտատերերի մոտ:
Նոյեմբերի 29-ին մշակող Լեմի Օրհան էրգինը խոցելիություն էր հայտնաբերել macOS High Sierra գործառական հաակարգում: Դրա միջոցով կարելի է ստանալ սուպերօգտատիրոջ իրավունքները՝ առանց նշանաբառ մտցնելու անհրաժեշտության: Մեկ օր անց Apple-ը շտկել է սխալը: