Բաժիններ՝

ԳՄՕ-ները կարող են որոշակի արատներ առաջացնել. դիետոլոգը մեկնաբանում է ԳՄՕ-ի ազդեցությունը

Դիետոլոգները գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմները վնասակար են համարում և պնդում, որ այն բացասական է ազդում մարդկանց ֆիզիոլոգիայի վրա: Դեկտեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը նշեց, որ դրանց մասին դրական արտահայտվող անձինք լոբբինգի խնդիր են լուծում։

Խոսելով ԳՄՕ պարունակող սննդի կիրառման հետևանքների մասին՝ նա նշեց, որ այն մարդիկ, ովքեր ասում են, թե այդ մթերքը բացասական չի ազդում մարդու ֆիզիոլոգիայի և առողջության վրա՝ ստում են։

«Բոլոր զարգացած երկրներում ընդունված է ԳՄՕ-ների կիրառումը սահմանափակող օրենսդրություն, հսկվում է դրանց մակնշումը։ ԳՄՕ-ներն առաջացել են աշխարհի աճող բնակչության սովամահության կանխարգելման համար, համարվում են արհեստական սնունդ, այնպես որ, պարզ է, որ բացասական հետևանք չեն կարող չթողնել»,- ընդգծեց Պետրոսյանը։

Նա հավելեց, որ ԳՄՕ-ն մարդկանց մոտ առաջացնում է նաև գենետիկ մակարդակի փոփոխություն և որոշակի արատներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031