
ԱՄՆ-ում սերիալ են նկարահանելու Ռոնալդ Ռեյգանի մասին. The Hollywood Reporter

ԱՄՆ-ում նկարահանելու են երկրի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանին նվիրված սերիալ: Կինոնկարի գործադիր պրոդյուսերը կդառնա նրա դուստրը՝ Փեթի Դեւիսը: Սերիալը կդառնա Ռեյգանի մասին առաջին նախագիծը, որի վրա աշխատելու է նրա ընտանիքի անդամը:
Այդ մասին հայտնել է The Hollywood Reporter-ը: Կինոնկարի սցենարիստ է ընտրվել Դեւիդ Ռեմբոն, որն ավելի վաղ գրել է նախկին նախագահի մասին «Փրկարարը» պիեսը: Ներկայում նախագիծը դեռեւս անվանում չունի, սակայն արդեն հայտնի է, որ հանդիսատեսներին կպատմեն որպես դերասան եւ փրկարար Ռեյգանի աշխատանքի, նրա քաղաքական կարիերայի, ինչպես նաեւ անձնական կյանքի մասին:
Նախագծի վրա աշխատելու է USA Network-ը: Նաեւ պլանավորվում է ստեղծել ԱՄՆ-ի նախկին նախագահների մասին սցենարների The Commanders շարքը: Ռոնալդ Ռեյգանը ԱՄՆղի նախագահն էեղել 1981-ից մինչեւ 1989 թվականը: Նախքան այդ պաշտոնն զբաղեցնելը նա կարիերա է արել Հոլիվուդում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: