«ԵՄ հետ և՛ տնտեսական, և՛ քաղաքական առավել խորացված համագործակցությունը կամրապնդի ՀՀ անվտանգությունը երակարժամկետ հեռանկարում». Նաիրա Զոհրաբյան

«Շատ դեպքերում ասվում է, թե ՀՀ-ԵՄ համաձայնագիրը չի պարունակում կոնկրետ դրույթներ պաշտպանության կամ կոշտ անվտանգության մասին, ինչի հետ ես համաձայն չեմ, որովետև և՛ տնտեսական, և՛ քաղաքական համագործակցությունն առավել խորացված Եվրամիության հետ կամրապնդի ՀՀ անվտանգությունը երակարժամկետ հեռանկարում։ Ավելի արդար ու ավելի ժողովրդավար պետությունը դա առավել անվտանգ պետություն է։ Այս բարեփոխումները ավելի ուժեղացնելու են մեր երկրի դիմադրողականությունը, մեր երկրի իմունիտետը»,- այսօր ԱԺ-ում «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Ըստ նրա՝ այսօր առաջին հարցը, որ տրվում է, այն է, թե ի՞նչ է տալու այս համաձայնագիրը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու։

Ն. Զոհրաբյանի կարծիքով՝ հաջողություն կարող են ունենալ միայն այն համաձայնագիրը, այն բարեփոխումները, որին մաս են դառնում ոչ միայն քաղաքական ուժերը, այլ երբ հանրությունն այդ գաղափարը համարում է իրենը։

Նա նշեց, որ համաձայնագրի բարեփոխումները կման միայն թուղթ, եթե չլինի քաղաքական կամքը դրանք իրականացնելու համար։ Ն. Զոհրաբյանի խոսքով՝ համաձայնագիրը հաջողության բանալի է, իսկ որքանով այն լավ կօգտագործվի, կախված է մեզնից։

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս