Պակիստանում հարձակվել են համալսարանի վրա. կան բազմաթիվ տուժածներ
Առնվազն 11 մարդ, այդ թվում՝ յոթ սովորողներ են տուժել Պակիստանի Փեշավար քաղաքում գյուղատնտեսական համալսարանի մասնաշինքի վրա կատարված հարձակման հետեւանքով: Այդ մասին հայտնել է Geo TV հեռուստաալիքը:
Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, դիմակավոր հարձակվողները մտել են բուհի տարածք եւ կրակ բացել սովողների վրա: Հեռուստաալիքը նշել է, որ փողոցից փոխհրաձգության եւ առանձին պայթյուների ձայներ էին լսվում: Նաեւ, Dawn թերթի տեղեկությունների համաձայն, չարագործներին հաջողվել է ներխուժել ուսանողական հանրակացարան, սակայն անհայտ է մնում, թե այդ պահին քանի ուսանող էր գտնվում ներսում:
Պատահածից քիչ անց միջադեպի վայր են ժամանել ոստիկանության եւ բանակի ջոկատները: Հարձակվողների վնասազերծման գործողություն է ընթանում: Ըստ որոշ տվյալների՝ ուժայիններին հաջողվել է ոչնչացնել նրանցից մեկին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: