
Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ ամբաստանյալի աթոռին

ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության տեսուչին և ավագ տեսուչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ և հանդիսանալով պաշտոնական անձ, 2017թ. նախնական համաձայնությամբ շորթմամբ ստացել են խոշոր չափի կաշառք, ինչպես նաև 4 դրվագով պահանջել են զգալի չափի կաշառք: