Բաժիններ՝

Qualcomm-ը Apple-ի հետ վեճի պատճառով պահանջել է սահմանափակել iPhone X-ի վաճառքն ԱՄՆ-ում

Չիպերի Qualcomm ամերիկյան արտադրողը փորձում է ԱՄՆ-ում սահմանափակել iPhone X սմարթֆոնների վաճառքները Qualcomm-ի արտոնագրերի խախտման շուրջ Apple Inc.-ի հետ դատավեճի հերթական սրման շրջանակներում, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Qualcomm-ը նոյեմբերի 29-ին Հարավային Կալիֆոռնիայի շրջանային դատարան եւ ԱՄՆ-ի միջազգային առեւտրի հանձնաժողովին (ITC) երեք նոր հայցադիմումներ է ուղարկել այն բանից հաշված ժամեր անց, երբ Apple-ը Qualcomm-ի նկատմամբ սեփական հայցը ներկայացրեց ինտելեկտուալ իրավունքների խախտման վերաբերյալ:

Այս անգամ Qualcomm-ը պնդում է, որ Apple-ը խախտել է իր 16 արտոնագրերը, որոնք ներառում են սմարթֆոնների գործառույթների լայն ընդգրկույթ՝ օգտատերերի ինտերֆեյսից եւ կուտակչի կառավարումից մինչեւ խցիկի կիզակետումը:

Ընկերությունը ITC-ից ձգտում է հասնել ԱՄՆ-ում Apple-ի արտադրանքի ներմուծման արգելափակման, որն իբր խախտում է Qualcomm-ի արտոնագրերը, այդ թվում՝ iPhone X-ը, գրում է Financial Times թերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս