Բացահայտվել են նորաձևության ինդուստրիայի վնասները
Էլեն Մաքարթուրի հիմնադրամը զեկույց է պատրաստել շրջակա միջավայրի համար նորաձեւության ինդուստրիայի վնասի մասին: Փաստաթղթի տեքստը հրապարակված է հիմնադրամի կայքում։
Զեկույցն ընթերցել է բրիտանացի մոդելագործ Ստելլա Մակքարթնին: Նա նորաձեւությունը արտակարգ վատնող եւ վնասակար է համարել շրջակա միջավայրի համար:
Զեկույցի համաձայն՝ 2050 թվականին ֆեշն-ինդուստրիան կսպառի ածխածնի տարեկան համաշխարհային պաշարի մեկ քառորդ մասը: Ըստ որում ներկայում նորաձեւության գործարարությունը տարեկան շուրջ 1,2 միլիարդ տոննա ջերմոցային գազեր է առաջացնում հագուստ արտադրելիս:
Նաեւ փաստաթղթում նշված է, որ օգտագործված նյութերի մեկ տոկոսից պակաս մասն է ներկայում վերամշակվում-դարձվում նոր հագուստ: Ըստ որում ամեն վայրկյան մեկ բեռնատար իրեր են դեն նետվում կամ կորչում խանութների ճանապարհներին:
«Իմ հաշվետվությունը երկխոսություն է բացում, որը մեզ թույլ կտա համագործակցելու միջոց գտնել, որպեսզի բարելավվի ճյուղը նորաձեւության եւ ամբողջ մոլորակի համար»,- ասել է Մակքարթնին:
Զեկույցը բովանդակում է իրադրությանի շտկման չորս քայլ ձեռնարկելու կոչ. փուլ առ փուլ հրաժարում արտադրության մեջ վնասակար նյութերի օգտագործումից, հագուստի ծառայության ժամկետի ավելացում, տնտեսության վերափոխում եւ անցում վերամշակված նյութերից իրերի արտադրության: