Բաժիններ՝

Բրիտանացի լավագույն մոդելագործներին պարգևատրելու է խոզը

Մապետ-շոուի գործող անձը՝ «հմայիչ խոզուկ» Միս Փիգին, Լոնդոնում Fashion Awards-ի մրցանակները կհանձնի բրիտանացի եւ օտարերկրացի լավագույն մոդելագործներին: Այս մասին հայտնել է WWD-ն:

Միս Փիգին, ինչպես նաեւ խմբագիր եւ երիտասարդ փորձագետ Դերեք Բլասբերգը կվարեն դեկտեմբերի 4-ին Royal Albert Hall-ում կայանալիք պարգեւատրման արարողությունը: Միջոցառման կատակային ռելիզում հաղորդվում է, որ խոզը դեռ պատշաճ զգեստ չի ընտրել արարողության համար: Ավելի վաղ նա արդեն բազմիցս մասնակցել է Fashion Awards-ի մրցանակի միջոցառումներին, բայց որպես վարող բեմ կբարձրանա առաջին անգամ:

Միս Փիգին՝ Մապետ-շոու հեռուստատեսային հաղորդման գլխավոր հերոսուհիներից մեկը, շիկահեր կեղծամով հմայիչ խոզուկը, հավակնում է Մապետ-թատրոնի առաջատար դերասանուհու կոչման: 1996 թվականին նա ներառվել է ըստ TV Guide հանդեսի վարկածի՝ 50 մեծագույն հեռուստաաստղերի վարկանիշում:

Առաջին անգամ Միս Փիգին հեռուստաէկրանին է հայտնվել 1974 թվականի հոկտեմբերի 13-ին Հերբերտ Ալփերթի Herb Alpert and the TJB ծրագրում՝ ABC հեռուստաալիքում եւ նրա հետ դուետով երգել I Can՚t Give You Anything but Love կոմպոզիցիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս