Բաժիններ՝

«Վարդագույն խոստում» ադամանդը Հոնկոնգում Christie՚s-ի աճուրդում վաճառվել է 32 մլն դոլարով

14,93 կարատ քաշով խիստ հազվագյուտ վարդագույն ադամանդը՝ «Վարդագույն խոստումը», Հոնկոնգում Christie՚s-ի աճուրդում վաճառվել է 31,86 մլն դոլարով: Այդ մասին գրել է Forbes-ը:

Աճուրդից առաջ ադամանդը գնահատվումէր 28-42 մլն դոլար: Մանր ադամանդներով երիզապատված քարը դրված է պլատինե մատանու վրա:

Նշվում է, որ «Վարդագույն խոստումը» նկարագրվում է որպես «ֆանտաստիկ վառ» գույնի վարդագույն ադամանդ. դա ադամանդի ամենաբարձր բնութագիրն է. նրա ֆիզիկական տեսակը IIa է (քարը չի պարունակում ազոտի խառնուրդներ, ինչը խիստ հազվագյուտ է, դյուրացնելով մշակումը եւ ապահովելով գույնի բարձր որակը), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031