Բաժիններ՝

Brexit-ի շուրջ հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիայում միգրանտները պակասել են մեկ երրորդով

Մեծ Բրիտանիայում գրեթե մեկ երրորդով ընկել է միգրացիայի մակարդակը եւ մեկ տարում՝ 2016 թվականի հունիսից մինչեւ 2017 թվականի հունիս, կազմել է 230 հազար մարդ: Այդ մասին ասված է Միացյալ Թագավորության ՆԳ նախարարության վիճակագրական զեկույցում:

Այդ ժամանակաշրջանում Մեծ Բրիտանիա է ժամանել մոտավորապես 572 հազար մարդ, իսկ 342 հազար հոգի մեկնել են երկրից: Զեկույցի համաձայն, այն մարդկանց թիվը, որոնք ժամանում են ԵՄ-ի երկրներից, լրջորեն նվազել է նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատությամբ: Հատկապես պակասել են այն մարդիկ, որոնք Մեծ Բրիտանիա են ժամանում աշխատանք գտնելու համար:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:

Երկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին Լոնդոնի ժամանակով ժամը 23:00-ին կամ կենտրոնաեվրոպական ժամանակով ժամը 00:00-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AFP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս