Հայաստանում մեկ շաբաթում հաշվարկվել է 7 միլիոն դրամից ավելի շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից նոյեմբերի 20-24-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 47 իրավախախտում, 13 դեպքի (որից 2-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 810.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 7.053.300 ՀՀ դրամ:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 33 դեպք:
Վերոնշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել 7.047.100 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝
Լոռի՝ հայտնաբերված ապօրինի ծառահատման 3 դեպքի (8 ուռենի, տարբեր տեսակի 59 ծառ) վերաբերյալ հաշվարկվել է 5.524.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի (2.5 խմ փայտանյութ) վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։
Տավուշ՝ հայտնաբերված ապօրինի ծառահատման 15 դեպքի (1 բարդի, տարբեր տեսակի 69 ծառ) վերաբերյալ հաշվարկվել է 150.000 ՀՀ դրամի և վառելափայտի ապօրինի տեղափոխման 4 դեպքի (13.9 խմ փայտանյութ) վերաբերյալ 309.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արարատ՝ հայտնաբերված վառելափայտի տեղափոխման 3 դեպքի (3 խմ փայտանյութ) վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթները գտնվում են քննության ընթացքում։
Արմավիր՝ հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքի (1 փշատենի, 1 թթենի) և վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքի (3.7 խմ փայտանյութ) վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթները գտնվում են քննության ընթացքում։
Երևան՝ հայտնաբերված ապօրինի ծառահատման 2 դեպքի (1 թեղի, 1 հացենի, 4 թխկի) վերաբերյալ հաշվարկվել է 915.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին:
Գեղարքունիք՝ հայտնաբերված խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման 2 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 100.000 ՀՀ դրամ և հաշվարկել է 148.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 6 դեպք:
Վերոնշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով նշանակվել է 280.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել 6.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝
Գեղարքունիք՝ հայտնաբերվել է ձկան ապօրինի որսի 2 դեպք (առգրավվել է 134 հատ սիգ տեսակի ձուկ՝ 52.6 կգ, որը հանձնվել է «Վարդենիսի նյարդահոգեբանական» տուն ինտերնատ):
Վայոց ձոր՝ հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի 1 դեպքի (առգրավվել է 1.2 կգ կողակ տեսակի ձուկ և 1 ձկնորսական կարթ) վերաբերյալ հաշվարկվել է 1.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կոտայք՝ հայտնաբերվել է ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է 14 կգ սիգ տեսակի ձուկ, որը հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց):
Արարատ՝ հայտնաբերված որսահանդակի տարածքից դուրս որսի իրականացման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 70.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Սյունիք՝ հայտնաբերված ապօրինի որսի կատարման փորձի 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 140.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Նախկինում հայտնաբերված իրավախախտում
Արարատ՝ որսի կանոնների խախտման (որսահանդակի տարածքից դուրս որսի իրականացման) 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 70.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք և հաշվարկել է 5.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 5 դեպք:
Վերոնշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով կայացվել է վարչական տուգանքի 5 որոշում՝ 230.000 ՀՀ դրամի չափով՝
Երևան՝ հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 1 դեպք, որի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։
Արմավիր՝ հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի ավազի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Արագածոտն՝ հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 2 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 100.000 ՀՀ դրամ։
Շիրակ՝ հայտնաբերված հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 30.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Նախկինում հայտնաբերված իրավախախտում
Արարատ՝ թափոնները ոչ հատուկ հատկացված տեղում տեղաբաշխելու խախտման 1 դեպքի վերաբերյալ վարչական վարույթի քննության արդյունքում նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Ընդերքի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք:
Վերոնշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով կայացվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 150.000 ՀՀ դրամի չափով՝
Գեղարքունիք՝ հայտնաբերված ավազի ապօրինի արդյունահանման 1 դեպք, որի վերաբերյալ նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք և բազալտի ապօրինի արդյունահանման 1 դեպք, որի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ–հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Արմավիր՝ 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 666.200 ՀՀ դրամ: