
Լևոն Հայրապետյանը կրկին վնասվածք է ստացել

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Երևանի «Փյունիկ»-ի կիսապաշտպան Լևոն Հայրապետյանը վնասվածք է ստացել:
Հայրապետյանն արդեն վիրահատվել է Գերմանիայում և սկսել վերականգնողական փուլը: Այս մրցաշրջանում նա այլևս հանդես չի գա:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 14 տուրից հետո «Փյունիկ»-ը նախավերջին տեղում է և ունի միայն 14 միավոր: