
«ԱՄՆ-ը 16 տարում 7 տրլն դոլար է ուղարկել Մերձավոր Արևելք». Թրամփ

ԱՄՆ-ը 16 տարվա ընթացքում 7 տրլն դոլար է ծախսել մերձավորարեւելյան երկրների խնդիրների լուծման վրա: Այդ մասին նոյեմբերի 29-ին հայտարարել է Միացյալ Նահանգների ղեկավարը՝ ելույթ ունենալով Սենտ Լուիս քաղաքում (Միսուրիի նահանգ):
Հեռարձակումը վարել է Սպիտակ տան կայքը: «Վերջին 16 տարում մենք գրեթե 7 տրլն դոլար ենք ծախսել Մերձավոր Արեւելքի վրա: Այդ գումարով մենք կարող էինք չորս անգամ վերակառուցել մեր երկիրը»,- ասել է Թրամփը: Նա ընդգծել է, որ «հոգ կտանի այդ մասին»: