Հիշողության հետ կապված խնդիրներ ունե՞ք. կարդացեք սա
Առողջ սննդի օգտագործումն առողջության պահպանման գործիքներից մեկն է։ Հիշողությունը զարգացնելու ճանապարհը սկսվում է օրգանական մթերքի օգտագործումից, որը հարուստ է օրգանիզմին անհրաժեշտ սննդակար նյութերով։ Budetezdorovy.ru-ն ներկայացրել է կոկտեյլների բաղադրատոմսեր, որոնք կօգնեն լավացնել ոչ միայն հիշողությունը, այլև նյութափոխանակությունը, մաքրել անոթները, կարգավորել զարկերակային ճնշումը։
#1. բաղադրիչներ
- 1 բաժակ հաղարջ
- 1 բանան
- 1 թեյի գդալ կտավատի յուղ։
Պատրաստման եղանակը։ Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում։ Խմեք ամեն օր։ Եթե համը ձեզ դուր չի գալիս, կարող եք մի փոքր մեղր ավելացնել։
#2. բաղադրիչներ
- 1 բաժակ կտրատած դեղձ
- 1 բաժակ կտրատած պապայա
- կես տանձ
- 1 թեյի գդալ իմբիր։
Պատրաստման եղանակը։ Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, մինչև ստանաք միասեռ զանգված։
#3. բաղադրիչներ
- 1 ճաշի գդալ մեղր
- կես թեյի գդալ վանիլին
- 2 բանան
- 2 բաժակ թարմ քամած նարնջի հյութ։
Պատրաստման եղանակը։ Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, մինչև ստանաք միասեռ զանգված։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը