Բաժիններ՝

Մխիթարյանը և Լինգարդը նույն մակարդակի ֆուտբոլիստներ են. Սքոուլս

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Փոուլ Սքոուլսը համեմատել է «կարմիր սատանաների» երկու ֆուտբոլիստների` Հենրիխ Մխիթարյանին և Ջեյսի Լինգարդին:

«Գուցե Ջեյսի Լինգարդը չունի այնքան մեծ անուն, ինչպես Մխիթարյանը, և թիմակիցները նրան այդքան չեն վստահում, սակայն նա իր ունակություններն ունի: Նա և Մխիթարյանը նույն մակարդակի ֆուտբոլիստներ են: Լինգարդին կայունություն է պետք թիմում հաստատվելու համար»,-ասել է Սքոուլսը:

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակում «կարմիր սատանաների» մրցակիցը «Ուոթֆորդ»-ն էր: Արտագնա խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ին հաջողվեց 2:4 հաշվով հաղթանակ տոնել: Դուբլի հեղինակ դարձավ Էշլի Յանգը, մեկական անգամ աչքի ընկան Մարսիալը և Լինգարդը: Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր խաղին: Այս տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ունի 32 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930