«Նեյմարի հետ կապված պատմությունից հետո մենք ստիպված ենք պաշտպանել ինքներս մեզ». «Բարսելոնայի» տնօրեն
«Բարսելոնայի» տնօրեն Գիլիերմո Ամորը մեկնաբանել է Լիոնել Մեսսիի պայմանագրի երկարաձգումը և հրաժարագնի չափը, որը սահմանված է նոր համաձայնագրում:
«Մենք երբեք չենք անհանգստացել հրաժարագնի թեմայի վերաբերյալ: Լիոնելը միշտ երջանիկ է եղել «Բարսելոնայում»: Նա ցանկանում է կարիերան ավարտել այստեղ, դա նրա երազանքն է:
Ինչ վերաբերում է փոխհատուցմանը, մենք ստիպված ենք պաշտպանել ինքներս մեզ Նեյմարի հետ կապված պատմությունից հետո»,- Ամորի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Օրեր առաջ Լեոն երկարաձգեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ՝ ստորագրելով մինչև 2021 թվականը նախատեսված համաձայնագիրը, որում կա նշված կետ՝ 700 մլն եվրոյի չափով հրաժարագնի մասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը