«Այս մրցաշրջանում «Չելսիին» նոր փորձություն է բաժին հասել». Անտոնիո Կոնտե
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է, թե թիմի ներկայիս մրցաշրջանն ինչով է տարբերվում նախորդից:
«Իմ ակնկալիքները միշտ նույնն են. փորձել ցույց տալ մեր առավելագույնը: Կարծում եմ, մենք դա անում ենք: Մենք սկսեցինք մրցաշրջանը երկու ֆավորիտների` երկու մանչեսթերյան ակումբների հետ: «Չելսին», ինչպես և նախորդ մրցաշրջանում, ֆավորիտ չէր: Չնայած դրան, մենք ցանկանում ենք պայքարել յուրաքանչյուր խաղում և ցանկանում ենք առաջընթաց արձանագրել: Մենք պետք է համբերատարություն ցուցաբերենք՝ ակումբի հետ ճիշտ ուղղությամբ աշխատելով:
Նախորդ մրցաշրջանն ինձ համար անհավանական մարտահրավեր էր, քանի որ ակումբն ավարտել էր 10-րդ հորիզոնականով, իսկ հետո մենք լավ չսկսեցինք առաջնությունը: Ես փորձում էի նոր մարտավարական լուծումներ գտնել, ինձ համար շատ դժվար էր գտնել լավագույն լուծումը, բայց մենք ֆանտաստիկ մրցաշրջան ունեցանք:
Այս մրցաշրջանում մեզ նոր փորձություն է բաժին հասել: Նախորդ մրցաշրջանի համեմատ՝ մենք կորցրել ենք շատ փորձառու ֆուտբոլիստների: Միևնույն ժամանակ՝ մենք ձեռք ենք բերել երիտասարդ ֆուտբոլիստների, ովքեր լավ ապագա ունեն «Չելսիում»,- մարզչի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը