Բաժիններ՝

Դորտմունդի «Բորուսիան» դեռ մտադիր չէ հեռացնել գլխավոր մարզիչ Պետեր Բոսին

«Բորուսիայի» գլխավոր մարզիչ Պետեր Բոսը մնում է իր պաշտոնում: «Բորուսիան» Գերմանիայի առաջնության վերջին խաղում՝ ռուրյան դերբիում, չկարողացավ պահել հաղթանակը՝ խաղի ընթացքում առաջ լինելով 4:0 հաշվով:

Վերջին 10 խաղերում «Բորուսիան» հաղթել է ընդամենը 1 անգամ՝ Գերմանիայի գավաթի «Մագդեբուրգի» դեմ խաղում: Վերջին խաղը Բունդեսլիգայում դորմունդցիները հաղթել են 2 ամիս առաջ:

Սակայն, ինչպես հաղորդում է Kicker-ը, դորմունդցիների ղեկավարությունը դեռ մտադիր չէ հեռացնել մարզչին: Հաղորդվում է, որ պատճառներից մեկն այն բանի, որ Բոսը դեռ «Բորուսիայի» մարզիչն է, հանդիսանում է այլընտրանքի բացակայությունը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս