Հնդկաստանի օդանավակայանը համաշխարհային ռեկորդ է սահմանել օրական չվերթների քանակով
Հնդկաստանի Մումբայ քաղաքի Չաթրափաթի Շիվաջիի անվան միջազգային օդանավակայանը համաշխարհային ռեկորդ է սահմանել մեկ օրում իրականացված չվերթների քանակով: Այդ մասին հայտնել է The Times of India-ն: Նոյեմբերի 24-ին օդանավակայանն իրականացրել է 969 վերթիռ եւ վայրէջք: Այս ցուցանիշը ձեռք է բերվել մեծ թվով չարտերային չվերթների եւ մասնավոր թռիչքների հաշվին: Ավելի վաղ սահմանված ռեկորդը կազմել էր մեկ օրում 935 չվերթ, այն պատկանում էր նույն այս օդանավակայանին:
Մումբայի օդային հանգրվանի առանձնահատկությունն այն է, որ այն զբաղեցնում է ոչ մեծ տարածք, իսկ նրա թռիչքավայրէջքային գոտիները խաչ են կազմում, ուստի դրանց միաժամանակյա օգտագործումն անհնարին է:
Բարձր անցանելիությունն ապահովվում է անձնակազմի համակարգված աշխատանքի շնորհիվ: Ինչպես նշվում է, ռեկորդի օրն օդանավակայանում մեկ ժամում երեք անգամ կարողացել են վերթիռ ու վայրէջք իրականացնել 50 ինքնաթիռներ, առանձին դեպքերում չվերթները կատարվում էին յուրաքանչյուր րոպե:
Օդային հանգրվանի ներկայացուցիչը հայտնել է, որ պլանավորվում է սահմանել նոր ռեկորդ՝ օրական 1000 չվերթ: