
2017 թվականի լավագույն սմարթֆոնները

TechRadar հրատարակությունը կազմել է 2017 թվականին շուկայում հայտնված սմարթֆոնների վարկանիշը: Գաջեթների թոփ-15-ը հրապարակված է հանդեսի կայքում։
Առաջին եւ երկրորդ տեղերն զբաղեցրել են Samsung հարավկորեական կորպորացիայի նորույթները՝ Galaxy S8-ը եւ Galaxy S8 Plus-ը: Փորձագետները գնահատել են գաջեթների խցիկների բարձր որակը, արագագործությունը եւ դիզայնը: Եռյակում տեղ է գտել նաեւ Google Pixel 2 սարքը՝ «շուկայի լավագույն խցիկի եւ առաջնակարգ դիսփլեյի» համար:
Apple ընկերության արտադրանքը սենսացիոն կերպով տեղ չի գտել առաջատարների ցուցակում: Չորրորդ հորիզոնականն զբաղեցրած iPhone X-ը լրագրողները քննադատել են «աներեւակայելի թանկության» համար՝ պատշաճը մատուցելով սմարթֆոնի «հիանալի էկրանին եւ հզոր միջուկին»:
iPhone 8 Plus-ը զբաղեցրել է վարկանիշի միայն իններորդ տեղը, որում փորձագետները նշել են «անլար լիցքավորումը, հզոր մարտկոցը, հնացած դիզայնը եւ թանկությունը»:
Վարկանիշում տեղ են գտել նաեւ Huawei Mate 10 Pro-ն, Samsung Galaxy Note 8-ը, LG V30-ը, LG G6-ը, OnePlus 5T-ը, Google Pixel 2 XL-ը, Sony Xperia XZ Premium-ը, HTC U11-ը, iPhone 8-ը, Honor 9-ը: