
Բոգուսեւիչը մեկնաբանել է իր հաղթանակը «Մանկական Եվրատեսիլ»-ում

Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Բոգուսեւիչը մեկնաբանել է իր հաղթանակը «Մանկական Եվրատեսիլ 2017»-ում:
«Ասելու բան չունեմ, բայց մենք դա արեցինք»,- գրել է 14-ամյա երգչուհին «ՎԿոնտակտե»-ի իր էջում։
Ավելի վաղ Բոգուսեւիչը RT-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իրեն զգում է «ինչպես երազում» եւ խոստոանել է, որ խիստ նյարդայնանում էր ու միանգամից չհասկացավ, որ հաղթանակ է տարել:
Բոգուսեւիչը նոյեմբերի 26-ին «Մանկական Եվրատեսիլ 2017»-ում առաջին տեղն է գրավել «Թեւեր» կոմպոզիցիայով՝ հավաքելով 188 միավոր: Նա սովորում է Իգոր Կրուտոյի փոփ երաժշտության ակադեմիայում եւ ավելի վաղ քանիցս դարձել է երաժշտական մրցույթների հաղթող, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: