Բաժիններ՝

««Մանչեսթեր Յունայթեդը» տարբերակներից մեկն է». Անտուան Գրիզման

«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը մեկնաբանել է հաջորդ ամռանն իր՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության հնարավորությունը: Ըստ ԶԼՄ-ների տեղեկության՝ նախորդ ամառ ֆրանսիացին շատ մոտ է եղել «Օլդ Թրաֆֆորդ» տեղափոխվելուն:

«Ոչինչ չունեմ Անգլիայի դեմ, բացի եղանակից: «Մանչեսթեր Յունայթեդը» տարբերակներից մեկն է: Այս տարվա հունիսին ես երկարաձգել եմ պայմանագիրս «Ատլետիկոյի» հետ 5 տարով: Չնայած ինձ չեն բավարարում տիտղոսները, այստեղ ես ունեմ ամեն ինչ, որպեսզի երջանիկ լինեմ: Դա չի նշանակում, որ մի գեղեցիկ օր ես չեմ կարող հեռանալ: Ամեն ինչ կախված է մի քանի գործոններից: Ես հիացած եմ «Ատլետիկոյով»: Ես գերազանց մարզիչ և գերազանց թիմակիցներ ունեմ, որոնք միշտ ինձ հարցնում են իմ ապագայի մասին: Ես ոչինչ չեմ բացառում»,- Գրիզմանի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս