
«Եթե Լիոնել Մեսսին ցանկանա հեռանալ «Բարսելոնայից», ես կաջակցեմ նրան». Ռոնալդինիո

Բրազիլացին գտնում է, որ Լեոն ոչ մեկին ոչինչ պարտք չէ: «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինիոն վստահ է, որ կատալոնացիների առաջատար Լիոնել Մեսսին ապագայի ընտրության ժամանակ պետք է լսի սեփական սրտին:
«Դժվար է ասել: Չէ՞ որ նա իմ մոտ ընկերն է: Եվ որպես իսկական ընկեր՝ ես նրան միշտ երջանկություն եմ ցանկանում: Եթե սիրտը հուշի Մեսսիին՝ տեղափոխվել այլ ակումբ, ես միշտ նրան կաջակցեմ: Նույնիսկ, չնայած այն բանին, որ ես «Բարսելոնայի» միջազգային դեսպանն եմ: Չնայած ես երջանիկ կլինեմ, եթե Լեոն մնա «Քամփ Նոուում»: Որտեղ էլ որ Մեսսին խաղա, նա կլինի առանցքային ֆուտբոլիստ դաշտում»,- Ռոնալդինիոյին է մեջբերում Goal.com-ը:
Ամռանը Մեսսին համաձայնեցրել է նոր պայմանագիր «Բարսելոնայի» հետ, բայց դեռ չի դրել ստորագրությունը դրա տակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը