Բաժիններ՝

«Բավարիան» մտադիր է ձեռք բերել Օլիվիե Ժիրուին

«Արսենալի» հարձակվող Օլիվիե Ժիրուն հետաքրքրել է մյունխենյան ակումբին: Տվյալ պահին մյունխենցիները գտնվում են հարձակվողի որոնումների մեջ, ով կկարողանա մրցակցել Ռոբերտ Լևանդովսկու հետ և, անհրաժեշտության դեպքում, կփոխարինի նրան: Ինչպես հաղորդում է Sport Bild-ը, «Բավարիան» այդպիսի ֆուտբոլիստ համարում է «Արսենալի» հարձակվող Օլիվիե Ժիրուին:

Վերջին ժամանակները ֆրանսիացի ֆուտբոլիստը հաճախ չի հայտնվում «զինագործների» մեկնարկային կազմում, քանի որ Արսեն Վենգերն ավելի շատ վստահում է Ալեքսանդր Լյակազետին: «Բավարիայում» հույս ունեն, որ Ժիրուն կցանկանա ընդունել նոր մարտահրավեր և փորձել իրեն Գերմանիայի առաջնությունում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ժիրուն չի պատրաստվում հեռանալ «Արսենալից»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930