
Արտաշատի փոխքաղաքապետ է նշանակվել կարատեի խմբակի ղեկավարը. նա նախկինում եղել է Հովիկ Աբրահամյանի թիկնազորում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արտաշատի նորընտիր քաղաքապետ Կարեն Բենիամինյանն օրերս փոխքաղաքապետ է նշանակել նախկինում թիկնապահ, ապա կարատեի խմբակի ղեկավար ոմն Ռոբերտ Ծատուրյանի։ Նա ժամանակին եղել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիկնազորում։
Ի դեպ, Ծատուրյանը ցանկություն է ունեցել առաջադրվել քաղաքապետի ընտրություններում, սակայն, ըստ ամենայնի, փոխշահավետ գործարք է կայացել, և չառաջադրվելու դիմաց ստացել է տեղակալի պաշտոնը։ Ծատուրյանը նախօրեին, իր նշանակման առիթով, քաղաքապետարանում ժողով է հրավիրել և հորդորել աշխատակազմին ու հատկապես կանանց, որ այսուհետ «համազգեստով» ներկայանան աշխատանքի։ Թե ինչ համազգեստի մասին է խոսքը, չի մասնավորեցրել, աշխատակազմն էլ ենթադրել է, թե «շեֆն» իր նախկին կարգավիճակից բխող հագուստը նկատի ունի՝ կիմոնոները։»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։