Բաժիններ՝

Ալ Բանոն կավարտի երգչի կարիերան

Իտալացի երգիչ Ալ Բանոն հայտարարել է 2018 թվականի դեկտեմբերի 31-ից կարիերան ավարտելու մտադրության մասին: Այդ մասին հայտնել է ANSA լրատվական գործակալությունը:

«Ես կդադարեմ երգել 2018 թվականի դեկտեմբերի 31-ին,- գործակալությունը մեջբերել է արտիստի խոսքը:

– Հուսով եմ, որ ես վիթխարի համերգ կտամ, իսկ դրանից հետո կդառնամ խաղողագործ»: 74-ամյա Ալ Բանոն իտալացի երգիչ է, Felicita («Երջանկություն») հանրահայտ երգի հեղինակը, Սան Ռեմոյում իտալական էստրադային երգի փառատոնի հաղթողն ու բազմակի մասնակիցը: Նրան մեծ հռչակ բերեց համատեղ ստեղծագործական աշխատանքը Ռոմինա Փաուերի հետ, որի հետ նա ամուսնացած էր 1970-ից մինչեւ 1999 թվականը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930