Louis Vuitton-ը ժամացույցը վերածել է 1000 դոլար արժողությամբ թափանցիկ գնդի
Louis Vuitton ֆրանսիական նորաձեւության տունը սեղանի ժամացույց է թողարկել կիսով չափ թափանցիկ գնդի տեսքով, որի տրամագիծը 65 միլիմետր է: Այդ մասին հայտնել է Highsnobiety-ն:
Մոդելի ապակին ոսպնյակի տեսք ունի, կորպուսն ստեղծվել է սեւ անփայլ PVD-պատվածքով, իսկ նույնպես սեւ գույնի թվահարթակը ձեւավորված է Louis Vuitton Tambour ձեռքի ժամացույցների շարքի ոճով՝ V խոշոր տպատառով, որը ձեռնարկատեր եւ հավաքորդ Գաստոն Վյուիտոնի (նորաձեւության տան հիմնադրի թոռան) մտահղացումն է: Ստեղծողների խոսքով՝ նոր սեղանի ժամացույցի թողարկմանն իրենց ոգեշնչել է սեղանի ժամացույցների նախորդ՝ Escale Time Zone մոդելը:
Ժամացույցները Louis Vuitton-ի բուտիկներում կվաճառվեն 1115 դոլարով: Louis Vuitton-ը նորաձեւության ընկերություն է, որը հիմնադրվել է 1854 թվականին Ֆրանսիայում սնդուկներ եւ ճամփորդական պայուսակներ պատրաստող վարպետ Լուի Վյուիտոնի կողմից: Ընկերությունը մասնագիտանում է աքսեսուարների, հագուստի, կոշիկի, ժամացույցների եւ տղամարդկանց ու կանանց համար ոսկերչական զարդերի արտադրության բնագավառում: Մտնում է LVMH միջազգային հոլդինգի մեջ: