Բաժիններ՝

Geely ընկերությունը մինչև 2019 թվականը ԱՄՆ-ում կներկայացնի թռչող ավտոմեքենա. China Daily

Geely չինական ավտոարտադրողը թռչող ավտոմեքենաների մշակմամբ զբաղվող ամերիկյան Terrafugia ընկերության ձեռքբերման շուրջ պայմանավորվածությունից հետո հայտարարել է, որ մինչեւ 2019 թվականն ԱՄՆ-ի շուկա կհանի սեփական արտադրության առաջին ավիամոդելը: Ինչպես նոյեմբերի 14-ին հայտնել է China Daily թերթը, այդ պլաններն արդեն հավանություն են ստացել Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից։

«Գլխավոր դժվարությունը, որը հարկ կլինի հաղթահարել, տեխնոլոգիաներն են: Նմանօրինակ ավտոմեքենաները պետք է արագ ընթանան, եւ միեւնույն ժամանակ հասանելի լինեն սպառողի համար,-այս իրադարձությունը լրագրողներին մեկնաբանել է Automotive Foresight չինական կոնսալտինգային ընկերության ներկայացուցիչը: Եթե այս փոխադրամիջոցն արժենա մոտավորապես 2 մլն դոլար, ապա հասարակայնության լայն շերտերի համար այն ոչինչ չի նշանակի»:

Նրա խոսքով՝ պակաս կարեւոր խնդիր չէ համալիր օրենսդրական բազայի ստեղծումը, որը մանրակրկիտ կկանոնակարգեր թռչող ավտոմեքենաների շահագործման բոլոր դեպքերը: Տեղի փորձագետները հակված են կարծելու, որ ԱՄՆ-ում նման ավտոմեքենաների ներդրումն ավելի արագ կհաջողվի, քան Չինաստանում, քանի որ Հյուսիսային Ամերիկայի մի շարք տարածաշրջանններում բավականին ցածր է բնակչության խտությունը:

Terrafugia ընկերությունն ստեղծվել է 2006 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի շրջանավարտների կողմից եւ զբաղվում էթռչող ավտոմեքենաների մշակմամբ: Terrafugia-ի առաջին մոդելը՝ 279 հազար դոլար արժեքով, թողարկվել է 2012 թվականին: Ավելի վաղ ենթադրվում էր, որ մինչեւ 2023 թվականն աշխարհը կտեսնի Terrafugia-ի հերթական նորույթը՝ TF-X կոդային անվանմամբ, որը կկարողանա կատարել ուղղահայաց վերթիռ եւ վայրէջք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս