Բաժիններ՝

NASA-ն Մարսի համար վայրէջքի համար նախատեսված պարաշյուտ է փորձարկել

NASA-ն կատարել է այն պարաշյուտի առաջին փորձարկումը, որը նախատեսված է Կարմիր մոլորակի մակերեւույթի վրա Mars 2020 առաքելության ռովերի՝ վայրէջքի համար: Տեսագրությունը մատչելի էտիեզերական գործակալության կայքում։

ASPIRE (Advanced Supersonic Parachute Inflation Research Experiment) գիտափորձի ընթացքում Ուոլոփսի տիեզերակայանից (Վիրջինիայի նահանգ) Black Brant IX հրթիռով 51 կիլոմետր բարձրություն է արձակվել օգտակար բեռնվածք (պարաշյուտ եւ չափիչ ապարատներ): Պարաշյուտը բացվել է 42 կիլոմետր բարձրության վրա եւ ձայնի արագությունը 1,8 անգամ գերազանցող արագության ժամանակ: Հրթիռի արձակումից 35 րոպե անց օգտակար բեռնվածքը ջրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում՝ Ուոլոփս կղզուց 54 կիլոմետր հարավ – արեւելք ընկած շրջանում:

Փորձարկումները ճանաչվել են հաջող:

Mars 2020 առաքելությունը պետք է դեպի Կարմիր մոլորակ ուղեւորվի 2020 թվականին: Դրա խնդիրների մեջ է մտնում Կարմիր մոլորակի վրա կյանքի հետքերի երկրաբանական որոնումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930