Բաժիններ՝

Airbus-ն իր պատմության մեջ ռեկորդային պատվեր է ստացել Դուբայի ավիասալոնում

Airbus SE եվրոպական ավիաշինական կոնցեռնը հայտարարել է Դուբայի ավիասալոնում ընկերության պատմության մեջ ռեկորդային 49,5 մլրդ դոլար գումարի 430 ինքնաթիռների մատակարարման համաձայնագրեր կնքելու մասին: Ինչպես հայտնել է Bloomberg գործակալությունը, համաձայնագրերը կնքվել են այն ավիաընկերությունների հետ, որոնցում բաժնեմասեր ունի Indigo Partners ամերիկյան ներդրումային հիմնադրամը:

Մասնավորապես, Wizz Air հունգարական լոուքոսթերը պատվիրել է A329neo 72 ինքնաթիռ եւ 74 ավելի խոշոր A321neo հանրանավեր, ամերիկյան Frontier Airlines-ը պատվիրել է 100 A329neo եւ 34 A321neo, չիլիական JetSmart-ը տեղաբաշխել է 56 A329neo-ի եւ 14 A321neo-ի պատվեր, մեքսիկական Volaris-ը պատվիրել է 46 A329neo եւ 34 A321neo:

Indigo Partners-ի ներկայացուցիչների խոսքով՝ գործարքների արդյունքում նշված ընկերություններին պատկանող Airbus ինքնաթիռների հավաքակազմը կավելանա մինչեւ ավելի քան 900 օդանավ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս