
«Եթե ինձ չեն խաբել, Մեսսին երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ». Լա Լիգայի նախագահ

Պաշտոնական հաստատում, առաջվա նման, դեռ չկա: Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը պատմել է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ:
«Մեսսին երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ: Այն պաշտոնապես ուժ է ստանում, երբ ստորագրվում է, նույնիսկ, եթե դրա մասին չի հայտարարվում: Եթե ինձ չեն խաբել, ապա Մեսսիի հետ ամեն ինչ հենց այդպես է»,- հայտարարել է Տեբասը Marca-ին:
Մեսսիի գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ լրանում է 2018թ. ամռանը: 2017-18թթ. մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրած 17 խաղերում Մեսսին դարձել է 16 գոլի և 5 փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը