
«Ռեալը» կվաճառի Գարեթ Բեյլին

77 մլն եվրո, և նա քոնն է: Մադրիդի «Ռեալը» դժգոհ է թիմի հարձակողական կիսապաշտպան Գարեթ Բեյլից: Վալիացին կվաճառվի հաջորդ ամառ: Այդ մասին հաղորդում է NBC-ն:
Ըստ աղբյուրի տեղեկության՝ ակումբը պատրաստ է բաց թողնել բրիտանացուն 77 մլն եվրոյի չափով փոխհատուցման դիմաց: Բեյլը չափազանց քիչ է խաղում և շատ երկար ժամանակ է մարզավիճակ հավաքում, դրա համար «Ռեալի» ղեկավարությունը հրաժարագնի չափը համարում է ադեկվատ:
«Մանչեսթեր Յունայթեդը» Բեյլի համար առաջարկել էր 120 մլն եվրո, սակայն մերժում էր ստացել: 2017-18թթ. մրցաշրջանում Գարեթն անցկացրել է 5 խաղ, խփել է 2 գոլ և կատարել է 1 փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը