Մոուրինիոն որոշել է հունվարի գլխավոր տրանսֆերային նպատակը
Ձմռանը «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ուժեղանալ «Վալենսիայի» կիսապաշտպան Կառլոս Սոլերով:
Ինչպես հաղորդում է The Independent-ը, Ժոզե Մոուրինիոն խնդրել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը՝ ձեռք բերել «Վալենսիայի» կիսապաշտպան Կառլոս Սոլերին: Ըստ աղբյուրի տեղեկության՝ պորտուգալացի մասնագետը դեռևս ուզում է ուժեղացնել կիսապաշտպանի դիրքը, քանի որ ամռանը չհաջողվեց ձեռք բերել Իվան Պերիշիչին «Ինտերից»:
Մոուրինիոյին դուր է գալիս նաև Սոլերի ունիվերսալությունը, ով կարող է խաղալ կիսապաշտպանության կենտրոնում: 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդ» կարող է արժենալ 40 մլն ֆունտ: Կառլոս Սոլերի պայմանագիրը «Վալենսիայի» հետ նախատեսված է մինչև 2021թ. հունիսի 30-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը