Կարլո Անչելոտին բանակցություններ կվարի Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
Իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին, այնուամենայնիվ, կարող է գլխավորել իր երկրի հավաքականն արդեն հիմա: Սկուադրա Աձուրան 60 տարվա մեջ առաջին անգամ չի խաղա ԱԱ-ի եզրափակիչ փուլում: Իտալացիների մարզիչը մնում է Ջամպիերո Վենտուրան, բայց նա արդեն խոսք է տվել, որ կհեռանա: Bild-ի լրագրող Տոբիաս Ալտշեֆլը հաղորդում է, որ մոտ ժամանակները բանակցություններ կվարվեն Կարլո Անչելոտիի հետ:
Ավելի վաղ Անչելոտին հայտարարել էր, որ մտադիր է հանգստանալ մինչև մրցաշրջանի ավարտը: Բացի այդ, Կարլոն ասել էր, որ ուզում է գլխավորել հավաքականը կարիերայի ավելի ուշ շրջանում, իսկ հիմա մտադիր է աշխատել ակումբների հետ:
Կային նաև շշուկներ, որ Խորվաթիայի ֆուտբոլային միությունը կփորձի պայմանավորվել Անչելոտիի հետ, որպեսզի նա աշխատի հավաքականում ԱԱ-2018-ից առաջ և դրա ընթացքում: Կարլո Անչելոտիից բացի, Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուներ են Անտոնիո Կոնտեն, Ռոբերտո Մանչինին և Մասիմիլիանո Ալեգրին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը