Հարցում. ամերիկացիների քանի տոկոսն է հավանություն տալիս Թրամփի գործունեությանը
Ամերիկացիների կեսից ավելին կարծում է, որ Դոնալդ Թրամփը չի համապատասխանում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին: Այդ մասին վկայում են Քոննեքթիքութի Քվինիփեքյան համալսարանի անցկացրած հարցման արդյունքները:
Հարցին՝ Թրամփը համապատասխանում է արդյոք իր պաշտոնին, հարցվածների 57 տոկոսը պատասխանել է՝ «ոչ», իսկ 40 տոկոսը՝ «այո»: Ընդ որում՝ 58 տոկոսը հավանություն չի տալիս Թրամփի գործունեությանը պետության նախագահի պաշտոնում, 25 տոկոսը հավանություն է տալիս: Հավանություն չտալու ռեկորդն այս հարցման մեջ գրանցվել է օգոստոսին. այն ժամանակ հարցվածների 61 տոկոսը հավանություն չէր տալիս Թրամփի գործունեությանը:
Հարցման մասնակիցները նաեւ ժլատություն չեն անում Թրամփի հասցեին բացասական մակդիրներ հնչեցնելու հարցում. 65 տոկոսն ասում է, որ նա սառնասիրտ չէ, 62 տոկոսը կարծում է, որ նա կիսում իրենց արժեքները, 59 տոկոսը գտնում է, որ նա չունի առաջնորդի լավ որակներ, եւ որ նա հոգ չի տանում շարքային ամերիկացիների մասին: Ընդ որում՝ 58 տոկոսը կարծում է, որ Թրամփը հաստատակամ մարդ է, իսկ 55 տոկոսը նրան խելացի է համարում:
Կոնգրեսում երկու քաղաքական կուսակցությունների վարկանիշը ներկայիս հարցման մեջ էլ ավելի վատն է, քան Թրամփինը: Այսպես, հարցվածների 79 տոկոսը հավանություն չի տալիս Կոնգրեսում հանրապետականների գործունեությանը, իսկ դեմոկրատների աշխատանքը դուր չի գալիս 63 տոկոսին:
Հարցումն անցկացվել է նոյեմբերի 7-13-ին, դրան մասնակցել են 1577 ընտրողներ: Վիճակագրական անճշտությունը կազմում է 3 տոկոսային կետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: