Բենթլի, Ռոլս Ռոյս ու 368 միլիոն դրամ բաժնետոմս. թաղապետի ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Ալեքսանյանը որևէ անշարժ գույք չի հայտարարագրել, փոխարենն իմանում ենք, որ նրա սեփականությունն են համարվում հինգ անուն շարժական գույքը՝ չորս մարդատար ու մեկ բեռնատար ավտոմեքենաները: Նա հայտարարագրել է «TOYOTA COROLLA 1.6», «BENTLEY MULSANNE 6.8L», «ROLLS–ROYCE GHOST», «BMW X6 5.0 I» և «FORD TRANSIT FT100 2.5TD» մակնիշի ավտոմեքենաներ:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է նաև բաժնետոմսեր, որոնք կազմել են 368 միլիոն դրամ: Դրամական միջոցները նույն ժամանակահատվածում կազմել են 180 միլիոն դրամ, 1 միլիոն 250 հազար ԱՄՆ դոլար ու 620 հազար եվրո: Իսկ եկամուտներն այս համապատկերի մեջ բնավ չեն տեղավորվում: Դրանք կազմել են ընդամենը 1 միլիոն 433 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից»։

Լուսանկարը՝ Արտակ Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից։ 

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930