Դավթաշենի կամրջից նետված երիտասարդը հայտնի բժիշկների ընտանիքից էր. նա պարտքե՞ր է ունեցել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ Դավթաշենի կամրջից ցած նետված 39-ամյա Ա․ Հ․-ն հայտնի բժիշկների ընտանիքից էր։

Մահացածի հայրը հայտնի վիրաբույժ է, դոկտոր-պրոֆեսոր, Հայաստանի առաջին ներստամոքսային PH-չափագրման լաբորատորիայի հիմնադիրը, ով 1987-ին «Էրեբունի» ԲԿ-ում հիմնադրել է առաջին մասնագիտացված վիրաբուժական ինֆեկցիաների բաժանմունքը: Մայրը ևս բժշկուհի է, հորաքույրը՝ քիթ-կոկորդի մասնագետ, որդին՝ վիրաբույժ։ Հայտնի բժիշկներ են եղել նաև մահացածի պրոֆեսոր պապն ու տատը։ Դա է պատճառը, որ ողջ բժշկական աշխարհը ներկա էր նրանց վաղաժամ մահացած որդու և թոռան հոգեհանգստին։

Մեր տեղեկություններով՝ երիտասարդն այդ քայլին դիմել է ֆինանսական խնդիրների պատճառով։ Նա գործարար էր, ասում են՝ պարտքեր է ունեցել տարբեր անձանց, գրավադրված գույք բանկերին՝ մի քանի հարյուր հազար դոլարի»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930