Spice Girls փոփ-խումբը կվերամիավորվի ամբողջ կազմով
Spice Girls բրիտանական փոփ-խումբը 2018 թվականին կվերամիավորվի ամբողջ կազմով: Այդ մասին գրել է The Sun-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին:
«Բոլոր հինգ երգչուհիներն ամռանը գաղտնի բանակցություններ են վարել, եւ ի վերջո պայմանավորվել են վերամիավորվել 2018 թվականին: Նրանք աշխատելու են մի շարք նախագծերի վրա, որոնց թվում կլինի մեկ ալբոմ եւ հեռուստաշոուի հատուկ թողարկում»,-պատմել է հրատարակության զրուցակիցը:
Նշվում է, որ կոլեկտիվի վերամիավորման գլխավոր խոչընդոտը Վիկտորյա Բեքհեմն էր, որն ավելի վաղ խափանում էր Spice Girls-ի հյուրախաղերը՝ մնացած մասնակիցներին թույլ չտալով կատարել հին երգերը: «Վիկտորյային համոզելը բոլորի գլխավոր խնդիրն էր»,- ընդգծել է աղբյուրը:
Spice Grils-ը գոյություն է ունեցել մինչեւ 2008 թվականը եւ դարձել է աշխարհում աղջիկներից բաղկացած առավել մեծ ժողովրդականություն վայելող փոփ-խումբը: Խմբի կազմում էին Վիկտորյա Բեքհեմը, Ջերի Հոլլիուելը, Մելանի Սին եւ Էմմա Բանթոնը: Spice Grils-ի՝ ամբողջ կազմով վերջին ելույթը կայացել էր Լոնդոնում Օլիմպիադա 2012-ի ժամանակ. թիմը միավորվել էր մեկ շոուի համար: