Բաժիններ՝

«Ինչ վերաբերում է մեր սիրելի ուսանողների գնահատականներին, դասադուլին և հացադուլին, դա իրենց իրավունքն է». Էդուարդ Շարմազանով

«Այս օրենսդրական նախաձեռնությունն ունի հանրային մեծ հետաքրքրություն ու կարևորություն, սա անվտանգության հիմնախնդիր է լուծում»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

Նրա խոսքով՝ անթույլատրելի է անվտանգության խնդիրները հակադրել կրթության և գիտության խնդիրներին, որովհետև, նրա խոսքով, անվտանգությունը վեր է ամեն ինչից.

«Սրանով չենք ստորադասում կրթությունն ու գիտությունը, բայց առանց կայացած, մրցունակ անվտանգության, պաշտպանական համակարգի՝ չենք կարող խոսել վաղվա մրցունակ կրթության ու գիտության մասին: Շատ է խոսվում տարկետման իրավունքի վերացման մասին. նման բան գոյություն չունի այս օրենքով, ուղղակի հստակեցվում են դրա չափորոշիչները»:

ԱԺ փոխնախագահի դիտարկմամբ՝ այս օրենքի նախագիծը սոցիալական արդարության ու հավասարության խնդիր է դնում. «Իսկ ինչ վերաբերում է մեր սիրելի ուսանողների գնահատականներին, դասադուլին և հացադուլին, դա իրենց իրավունքն է: Կառավարությունը, իշխանությունն իրենց քայլերով միշտ պատրաստ են եղել, կան՝ լսելու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը: Դրա համար ենք առաջարկել նրանց ընդգրկվել աշխատանքային խմբում, որը կաշխատի ապագա 70 որոշումների վերաբերյալ»:

Կարդացեք նաև

Հայաստանի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ անդրադարձավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Վիգեն Սարգսյանը քաղաքական գործիչ չէ. «Այսօրվա Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեր երկրի ամենաառանցքային քաղաքական գործիչներից մեկն է, և պատահական չէ, որ ՀՀԿ ցուցակը գլխավորում էր Վիգեն Սարգսյանը, ու նրա առաջնորդությամբ՝ ՀՀԿ-ն ունեցել է կայուն մեծամասնություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս