Բաժիններ՝

«Եթե այդպիսի պահանջ ներկայացնեն, կփոխհատուցեմ». Հերմինե Նաղդալյանը` 2 մլն-անոց զանգերի մասին

Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավոր, խորհրդարանի նախկին փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը լրագրողներին հայտարարեց, թե այս տարվա մայիսին իր ծառայողական բջջային հեռախոսով 2 մլն դրամի զանգերի պատճառը տեխնիկական է եղել:

«Հեռախոսս փչացած ա եղել, տեխնիկական խնդիր ա եղել, 3G-ն չի անջատվել, դրանից ա եղել»,- ասաց Հ.Նաղդալյանը:

Չինաստանում գտնվող իր տղայի հետ, ըստ Նաղդալյանի, ինքը whatsapp-ով է խոսում:
Հարցին, թե չի՞ պատրաստվում սեփական միջոցներից փոխհատուցել, քանի որ իր մեղքով է եղել, Նաղդալյանը պատասխանեց, որ իրեն նման պահանջ չի ներկայացվել.

«Եթե այդպիսի պահանջ ներկայացնեն, կփոխհատուցեմ»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Հերմինե Նաղդալյանն այս տարվա մայիսին իր ծառայողական բջջային հեռախոսով 2 մլն դրամի զանգեր է արել, և դա վճարել է պետբյուջեից: Պարզվել է, որ նա ծառայողական հեռախոսով խոսել է Չինաստանում սովորող որդու հետ: ԱԺ նախագահին, փոխնախագահներին և հանձնաժողովի նախագահներին ԱԺ աշխատակազմը տրամադրում է ծառայողական հեռախոսահամարներ և սահմանում գումարային լիմիտներ:

ԱԺ փոխնախագահների համար սահմանված է 50 հազար դրամի ամսական լիմիտ, որը Նաղդալյանը գերազանցել է 40 անգամ, և դա մայիս ամսին, երբ նա ԱԺ փոխնախագահ է եղել մինչև մայիսի 17-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս