Սևան-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել

Նոյեմբերի 7-ին, ժամը 20:31-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Սևան-Երևան հատվածի 9-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի 53 SS 237 (վարորդ՝ 1985 թ. ծնված Ա. Պ.) և «BMW 325i» մակնիշի 35 LM 950 (վարորդ՝ 1962 թ. ծնված Կ. Ա.) պետհամարանիշերի ավտոմեքենաները. վերջինիս վարորդը, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազարկել են ավտոմեքենաները և փակել «BMW 325i» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս