Շահումյան գյուղի մոտ վթար է տեղի ունեցել
Նոյեմբերի 7-ին, ժամը 20:14-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-ՄԵղրի հատվածում` Շահումյան գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi» մակնիշի 35 GM 226 (վարորդ` 1978 թ. ծնված Հ. Վ.) պետհամարանիշի ավտոմեքենան և «Բելառուս» մակնիշի (վարորդ՝ 1997 թ. ծնված Վ. Հ.) ինքնաթափը:
Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Վ.-ը հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ ինքնաթափի ուղևոր՝ 2000 թ. ծնված Ռ. Ա.-ը հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել։
Փրկարարները, հատուկ տեխնիկայի օգնությամբ, ավտոմեքենաները մոտեցրել են ավտոքարշակին և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։