Բաժիններ՝

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Իսրայելի Երուսաղեմի և ժառանգության հարցերով նախարարի հետ

Նոյեմբերի 7-ին պաշտոնական այցով Իսրայելում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Երուսաղեմի և ժառանգության հարցերով նախարար Զեև Էլիկինի հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ նախարար Էլկինը նշել է, որ լավ հիշողություններ է պահպանում Հայաստան իր բազմաթիվ այցելություններից և ուրախ է Երուսաղեմում ողջունել Էդվարդ Նաբանդյանին։

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերն ու փոխադարձ համակրանքը նպաստավոր պայմաններ կարող են ստեղծել միջպետական կապերի ամրապնդման համար:

Էդվարդ Նալբանդյանը և Զեև Էլկինը անդրադարձել են Իսրայելում հայկական պատմամշակութային հարուստ ժառանգությանը, Հայաստանում հրեական համայնքի գործունեությանը վերաբերող հարցերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930