Բաժիններ՝

Կանադայում սկունսը փախուստի է մատնել լեռնային առյուծին

Ցանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ սկունսը փախուստի է մատնում կատվառյուծին: Հոլովակը, որը նկարահանվել է ավտոմեքենայից, զետեղել է YouTube-ի օգտատեր Greg Shyba-ն։

Կադրերում երեւում է, թե ինչպես է կատվառյուծը գաղտագողի մոտենում սկունսին, որն զբոսնում էր ավտոճանապարհով: Նկատելով «լրտեսին»՝ գազանիկն իսկույն վազում է լեռնային առյուծի կողմը եւ սկսում է նրան հետապնդել՝ քշելով թփերի մեջ:

Ինչպես Greg Shyba-ն հայտնել է հոլովակին կից մեկնաբանության մեջ, միջադեպը տեղի է ունեցել Կալգարի քաղաքից ոչ հեռու, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930