ՏԻՄ ընտրությունների ընթացքում գրանցված խախտումներից 13-ի դեպքով կատարվում է նախաքննություն
2017 թ. Նոյեմբերի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետության համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում գրանցվել է ընտրախախտումների և դրանց հետ առնչություն ունեցող 47 դեպք, որոնցից 13-ով կատարվում է նախաքննություն, 9-ը գտնվում է նյութերի նախապատրաստման փուլում, 25 ահազանգերը՝ ստուգման փուլում:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: