Բաժիններ՝

«Մենք Մոուրինիոյի հետ ձեռք չսեղմեցինք, բայց դա կարևոր չէ, կարևորը հաղթանակն է». Անտոնիո Կոնտե

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կիսվել է ԱՊԼ-ի 11-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» նկամամբ տարած հաղթանակի տպավորություններով: Հանդիպումը տեղի ունեցավ «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում և ավարտվեց «Չելսիի» հաղթանակով՝ 1:0 հաշվով:

«Կարևոր հաղթանակ էր: Երբ խաղում ես «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, դա միշտ մեծ խաղ է: Մենք լավ գիտենք, որ այն շատ ուժեղ մրցակից է: Այդպիսի հաղթանակը կարևոր է ինքնավստահության համար: «Չելսին» կարող է պարտվել կամ հաղթել, բայց թիմը պետք է այդպիսի ոգի ունենա: Նախորդ մրցաշրջանում բնավորությունը երևում էր յուրաքանչյուր խաղում: Իսկ այս մրցաշրջանը մենք սկսեցինք բազում պրոբլեմներով: Այսօրվա խաղը ցույց տվեց, որ մենք կարող ենք, եթե ուզում ենք:

Ինչ վերաբերում է Մոուրինիոյի հետ ձեռքսեղմման բացակայությանը, ապա դա կարևոր չէ: Կարևորը խաղը հաղթելն է»,- Կոնտեին է մեջբերում Sky Sports-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս